Իրանի իշխանությունները «ոչ մի դեպքում» չեն հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից
Սեպտեմբեր 30, 2009թ. 11:35
Ինչպես հայտնում է «Վեստին», Թեհրանը մտադիր չէ սպասվող «վեցնյակի» հանդիպմանը քննարկել ուրանի հարստացման իր ծրագրի իրավունքը: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխին: Նա նշել է, որ Իրանի իշխանությունները «ոչ մի դեպքում» չեն հրաժարվի այդ ծրագրից, փոխարենը, պատրաստ են քննարկել միջուկային զենքի չտարածման հարցը:
ArmAr.am
Թեգեր` Իրան, ուրանի հարստացման ծրագիր












