Քաղաքապետը պարտադրել է պաշտոնյաներին` օգտվել քաղաքային տրանսպորտից
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանըհանդես է եկել հերթական ուշագրավ առաջարկով: Ֆեյսբուկյան իր էջում քաղաքապետը գրել է. «Սիրելի Հայրենակիցներ շնորհակալ եմ բոլորիցդ, որ անտարբեր չեք մայրաքաղաքի խնդիրների հանդեպ: Մասնավորապես տրանսպորտի ոլորտի բարելավմանն ուղղված ձեր առաջարկների համար: Իմ հանձնարարությամբ արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում է տրանսպորտի մոնիտորինգ: Այս շրջանակում առաջարկել եմ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, ինչպես նաև համայնքային ենթակայության բոլոր ձեռնարկություններին, անկախ պաշտոնից, առնվազն մեկ օր երթևեկել հասարակական տրանսպորտով և իրենց դիտարկումները ներկայացնել խնդիրների հետ կապված: Տրանսպորտային կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցները`պարտադիր մեկ շաբաթ:
Այսպիսով, առաջարկել եմ նաև ապրիլի 26-ին թողնել իրենց ծառայողական և անձնական ավտոմեքենաները և օգտվել բացառապես հասարակական տրանսպորտից»:
ArmAr.am












