Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

«Զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ»

Ապրիլ 22, 2011թ. 09:49

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Ասկերանի շրջան:

Երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները:

Այնուհետեւ Նախագահը Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը նշել է, որ զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ, եւ շոշափելի առաջընթաց գրանցելու համար պետք է այն ադյունավետորեն օգտագործել:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով խորհրդակցությունների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները դիտարկել տարբեր տեսանկյուններից:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն