Գլխավոր » Լրահոս

Լրատվությունը իրականությանը չի համապատասխանում

Ապրիլ 22, 2011թ. 14:00

«Արմենիա թոդեյ» (“Armenia today”) լրատվական էլեկտրոնային կայքը ս.թ. ապրիլի 21-ին հրապարակել է մի նյութ, որում ասվում է, իբր «Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքների որոշմամբ «արգելվել են» Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա
կապակցությամբ Կրասնոդարի երկրամասում իրականացվելիք միջոցառումները»:

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը պաշտոնապես տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումները չեն «արգելվել» և չէին կարող «արգելվել» ՌՀՄ կենտրոնական ղեկավարության
կողմից:

Դրանք ավանդաբար անցկացվել և անցկացվելու են ՌՀՄ բոլոր մասնաճյուղերի նախաձեռնությամբ Ռուսաստանի դաշնության ամբողջ տարածքում: Մասնավորապես, Մոսկվայում ապրիլի 23-ին ժ.10.00 ՌԴ Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ակցիա, իսկ ժ.15.00՝ հանրահավաք: Ապրիլի 24-ին ժ.10.00 ծաղկեպսակ կտեղադրվի Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն