Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ավագ Ուրբաթի արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլ 22, 2011թ. 18:56

22-2Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեցին ապրիլի 21-ի երեկոյան` Խավարման կարգով: Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվող խորհրդավոր արարողության ընթացքում Ավետարաններից յոթ հատվածներ ընթերցեցին, որոնք բովանդակում են Հիսուս Քրիստոսի Գեթ¬սե¬մանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնությունը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առջև տարվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ընթերցումներն ընդմիջվում էին սաղ¬մոսների ընթերցանությամբ և Սբ. Ներսես Շնորհալու հեղի¬նակած շարականներով:
ՙՈւր ես մայր իմ՚ հոգևոր երգից հետո քարոզ խոսեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը` անդրադառնալով օրվա խորհրդին, քրիստոնյայի հոգևոր կյանքում նրա նշանակությանը:
Ապրիլի 22-ին՝ կեսօրին, Մայր Տաճարում կատարվեց Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող արարողությունը, իսկ երեկոյան ժամերգության ավարտին` Թաղման կարգը, որի ընթացքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը միաբանների թափորով պտտեցվեց եկեղեցու շուրջը՝ ի տես բարեպաշտ ժողովրդի։
Ապրիլի 23-ին՝ Ավագ Շաբաթ, եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո տեղի կունենա Ճրագալույցի Ս. Պատարագ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն