Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տնտեսություն, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 22, 2011թ. 20:25

20-րդ դարի մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը կարելի է համարել Հայոց Մեծ Եղեռնը: Մեծ ոճիրի արմատները ավելի վաղ էին ձևավորվել: Դրա առաջին կազմակերպիչն ու իրագործողը եղավ Թուրքիայի սուլթանական վարչակարգը:

119-րդ դարի 70-80-ական թվականներին հայ ազա­տագրական շարժման մեջ կատարված արմատական շրջադարձը, Հայկական հարցի միջազգայնացումը սուլթանական արքունիքում ավելի առարկայական էին դարձնում հայասպան ծրագիրը: Սուլթան Աբդուլ Համիդի 1894-1896թթ. կազմակերպած արևմտահայե­րի ցեղասպա­նութ­յան ժամանակ զոհ գնացին 300000-ը, բռնությամբ մահմեդականացվեցին շուրջ 100000-ը, 300000 արևմտա­հայեր էլ արտագաղթեցին Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ և Ամերիկա: 1908թ. Օսմանյան կայսրությունում ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկած «Իթթիհատ վե Թերաքքի» («Միություն և Առաջադիմություն») կուսակցությունը, տապալելով Աբդուլ Համիդյան բռնատիրական իշխանությունը, հռչակեց, որ այսուհետ Թուրքիայում ապրող ազգությունների միջև կլինի իրավահավասա­րություն:

2Սա մեծ ոգևորություն էր Թուրքիայում ապրող ոչ թուրք ազգությունների` այդ թվում արևմտահայերի համար: Սակայն ընդամենը մեկ տարի անց` 1909թ., երիտթուրքերը ցույց տվեցին իրենց իրական դեմքը` կազմակերպելով Կիլիկիայում հայերի ջարդեր: Դրանց զոհ գնացին ավելի քան 30000 հայ: Պաշտոնապես ընդունելով պանթուրքիզմը` երիտթուրքերը նպաստավոր պահի էին սպասում դրա իրականացման համար, որն էլ դարձավ առաջին համաշխարհային պատերազմը: Սակայն երիտթուրքական արկա­ծախնդիր­ների ճանապարհին, որպես մեծ խոչընդոտ, ընկած էր հայ ժողովուրդը, որի հայրենիքը սեպի նման խրված էր մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից` Ռուսաստանի և Պարսկաստանի թուրքախոս երկրևամասերի միջև:

3Նախ հարկավոր էր վերացնել հայական այդ սեպը հայ ժողովրդին գլխովին բնաջնջելու, Հայաստանն իսպառ հայաթափ անելու միջոցով: Երիտթուրքական իշխանությունները մանրակրկիտ ձևով ծրագրեցին այս հրեշավոր

Այս կառույցն էլ, որի շուրջ համախմբվել էին երիտթուրքական կուսակցության շատ անդամներ, թուրք սպաներ, բանտերից ազատված քրեական հանցագործներ, դարձավ Հայոց Մեծ Եղեռնը գործողության մեջ դրած հիմնական շարժիչ ուժը: Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման մեջ իրենց դերակատարումն ունեցան երիտթուրքական իշխանության այնպիսի բարձրաստիճան դեմքեր, ինչպիսիք էին զինված ուժերի հրամանատար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթը, դոկտոր Նազըմը, դոկտոր Բեհաէդդին Շաքիրը, լուսավորության նախարար Միդհատ Շուքրին և այլոք: Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ծրագիրը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի:

Առաջին փուլ.

1914թ. հուլիսի 25-ին հրապարակված  զորահավաքի շրջանակներում թուրքական իշխանությունները բանակ էին զորակոչում 15-60 տարեկան հայ տղամարդկանց, որոնց մեծ մասը շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով մաս-մաս ոչնչացվում էր: Դրանով իսկ թուրքերն ազատվում էին հնարավոր դիմադրություն ցույց տվող հայկական ուժերից:

Երկրորդ փուլ.

1915թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, որոնց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց: Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Ավելին` Թալեաթի հրամանով Գրիգոր Զոհրապն առանձնակի դաժանությամբ սպանվեց:

Երրորդ փուլ.

Ձեռնատելով և գլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով արտաքին աշխարհից` թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երրորդ քայլին` անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերին և բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանություն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: Ցեղասպանություն, որը նպատակ ուներ իրագործելու  հայ ժողովրդի մասսայական ոչնչացումն ու հայրենազրկումը:

Հայասպան գործողությունները հետագայում ևս շարունակվեցին: Որոշակի ընդհատումներով տեղի ունեցան նաև 1918թ. և նոր թափ ստացան 1920-1922թթ. Թուրքիայի քեմալական իշխանությունների շնորհիվ:

Վերը շարադրվածն ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ իր հոգեվարքն ապրող Թուրքական կայսրությունում 19-րդ դարի 70-ական թթ. վերջերից հայերի ֆիզիկական ոչնչացման գաղափարը բարձրացվեց պետական քաղաքականության աստիճանի և հետևողականորեն իրագործվեց` անկախ վարչաձևից, 1890-ական-1922թթ. ընկած ժամանակահատվածում:

P.S. ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայում և միջազգային մի շարք այլ փաստաթղթերում սահմանված են, որ այդօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և ցեղասպանություն իրագործած յուրաքանչյուր պետություն հատուկ իրավական պատասխանատվություն է կրում, անկախ այն բանից, թե կգտնվեն ու պատժի կենթարկվեն ոճրագործությունների անմիջական կազմակերպիչները, թե` ոչ:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

ArmAr.am


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տնտեսություն, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն