Գլխավոր » Լրահոս

Նախագահն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակառույց համալիր

Ապրիլ 23, 2011թ. 15:38

Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանապահի օրվա՝ ապրիլի 26-ի նախօրեին այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նորակառույց համալիր: Հանրապետության ղեկավարը շրջել է համալիրում, ծանոթացել նորակառույցի պայմաններին:

Նախագահին ներկայացրել են, որ համալիրի շինարարական, բարեկարգման աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման: Բոլոր շենքերը և շինությունները կառուցված են շինարարական ժամանակակից նորմերին համապատասխան, երկաթբետոնե մոնոլիտ կառույցներ են: Զորանոցային համալիրը ներառում է 12 շենք-շինություն, որում ընդգրկված են վարչության շենքը, ուսումնական կենտրոնը, զորանոցը, սահմանային անցագրային կետերի ջոկատի շենքը, սպորտային դահլիճը և այլն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն