Թուրքական հերթական ժեստը
«Ամեն գիշեր մեկ հեքիաթ» ծրագրի շրջանակներում Դիարբեքիր նահանգի Սուրի քաղաքապետարանի մշակույթի վարչությունն այս անգամ տպագրել է հայազգի մեծ գրող Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթը:
Այս մասին տեթեկացնում է թուրքական Haberturk-ը
Սուրի քաղաքապետը նշել է, որ իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի Թուրքիայում հայերենը, քրդերենը, ասորերենը եւ մյուս լեզուները զարգանան: «Մեր պատմության մեջ այդ ազգերի նկատմամբ ցավալի իրադարձություններ են կատարվել: Թուրքիան արդեն պետք է առեւերսվի իր պատմության հետ եւ այս ժողովուրդներից պետք է ներողություն խնդրի»,-ասել է Սուրի քուրդ քաղաքապետը:
Տեղեկացվում է, որ հայկական հեքիաթը տպագրվել է հայերեն եւ թուրքերեն լեզուներով: Գրքի շնորհանանդեսին մասնակցել են նաև Դիարբեքիրում ծնված հայտնի հայազգի գրող Մկրտիչ Մարկոսյանը, Դիարբեքիրում մնացած վերջին հայ ամուսիններ Բեյզո Էքեն եւ Սըթքը Էքեն եւ այլոք:
ArmAr.am












