Գլխավոր » Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հոգևոր, Ցեղասպանություն

Ղողանջ արդար

Ապրիլ 24, 2011թ. 09:30

Axtamar- Armenia (Ախթամարի Սրբ. Խաչ եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների հոգևոր կողմը)

«Եվ Հայկը կրկնեց ուղին տապանի` Այրի արդար, որ և ուղին էր Դարձի: Արդ, Կորդվա Արարատի ստորոտը թողնելով Արամանյակի որդուն` ինքը շարժվեց հյուսիսարևմուտք առ Հարք` կենտրոնն Էրկրի և անունն էլ կոչեց Հարք»:

Երկրային օրացույցով 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, Արևմտյան Հայաստանի սրբազան հողում, որն իր մեջ «կրում էր կենտրոնն ազգերի և կոչվում էր Հարք` երկիր հայրերի, որտեղ հաստատված էր ծնունդը, կարգն ու ներդաշնակությունը բոլոր ազգերի», չքնաղ մի եկեղեցում, որ կառուցված էր խորհրդով Արարչային կարգի ու ներդաշնակության` կառուցված քրիստոնյա մի ազգի կողմից, որ ձևավորվել էր Հարքում և նախահայրն էր Աստվածային կարգն ու ներդաշնակությունը խախտող Բելին հաղթողի` Հայկ նահապետի, այն եկեղեցում, որ ավերվել էր ու պատմության մեջ առաջին անգամ նույն խորհուրդներով վերակառուցվել քանդողի կողմից, շուրջ մեկ դարյա լռությունից հետո, ինչն իրականում լռություն չէր, այլ մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի, մարդկության լսողության համար դեռևս անընկալելի, դառը հեծեծանք, աղերս` հոգու փրկության` մատուցվեց սրբազան պատարագ:

Եվ եկեղեցին, որ կառուցված էր Հարքում, Վանա ծովի գրկում, փոքրիկ կղզու վրա` Սուրբ Խաչ անունն էր կրում: Խաչը` գերագույն խորհուրդը քրիստոնեության, որ ունի Տիրոջից ստացած զորություն, բազում խորհուրդներ և պահպանում ու զորացնում է իրեն կրողին, իսկ եկեղեցու գմբեթին ի զորու է նաև բացելու երկնքի դռները երկրից և հաղորդելու համաձայնությունը բանական տարրի իր ազատ կամքը Աստծո կամքին ձուլելու և  Հարքի սրբազան հողը, որտեղ խախտվել է կարգն Աստվածային, որքանով է պատրաստ վերածնվելու: Եվ Սուրբ Խաչը, որ տվել ու դեռ պիտի տա իր զորությունը Վանա ջրերին, այն փոխանցելու սրբազան հողին, այս անգամ այդ կանի որպես ավետում վերածննդի, որպես փրկություն այդ ջրերի մեջ ամփոփված նահատակների: Եվ ծովը Վանա` իր ջրերով պիտի դառնա մասնակիցը Աստվածային կարգի վերահաստատման ու  ներդաշնակության:

Մեկ դարյա ընդմիջումից հետո հնչեց Սուրբ պատարագ Վանա ծովի Սուրբ Խաչ եկեղեցում: Եվ այդ ժամանակ` խաչը մարդկանց ձեռքերում էր և կրծքների վրա, իսկ գմբեթի խաչը` եկեղեցու բակում` սրբազան հողին դրված: Պատարագից հետո, նահատակների փրկված ժառանգների կողմից` խաչի առջև ծնկած` հնչեց Տեր ողորմեան` ապաշխարության զորավոր աղոթք` իրենց հայրերի հոգիների փրկության համար: Հնչեց տեր ողորմեան  այս անգամ որպես Աստվածային կարգի ներդաշնակության կրկնության խորհուրդ, որը կարգն է արարման շարունակականության և ի զորու է հավաքել իր շուրջ մեկ դար դեգերող մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի, ինչպես նաև նախորդ կրկնությունների Սուրբ հոգիներին` ի համալրումն եկեղեցու զորության: Եվ այն, որ խաչը գմբեթին չէր, այլ եկեղեցու բակում, բնավ չարի կամքը չէր, ինչպես ընկալվում է մարդկային գիտակցությամբ, այլ կամքն էր Աստծո, որ իրականացնում էր Հարքի վրա թևածող Սուրբ Հոգին` պահպանելով աստիճանականությունը հոգևոր զարթոնքի: Քանզի Աստվածային ամեն ծրագիր, որ գործում է մարդկային գիտակցության զարգացման ճիշտ ընթացքն ապահովոլու համար, ինչը պայմանն է ճիշտ հոգևոր ընթացքի, որտեղ պահպանվում է ազատ կամքը բանական տարրի, անցնում է զարգացման տարբեր փուլերով և ամեն փուլում ըստ չարի ու բարու համադրության, նորովի ընկալում Աստվածային կարգն ու ներդաշնակությունը, ինչն արտացոլվում է որպես պարույրաձև կրկնվող մարդկային կյանքի պատմություն: Եվ այդ առաջընթացը պարզ գումարում չէ, այլ ճշգրիտ հաշվարկ տվյալ փուլի համար ճիշտ համադրության, համատեղումն անհամատեղելիի` երկնայինի ու երկրայինի` նրանց ներդաշնակ գոյության: Իսկ այնտեղ, որտեղ գործում  է Սուրբ Հոգին, չարը չունի զորություն, այլ ընդամենը տվյալ իրավիճակում մասնակիցն է այդ գործընթացին` անհրաժեշտ իր բաժինը պահելու համար, քանզի արարման սկզբունքի համաձայն, մարդկային հոգևոր զարգացման ճիշտ ընթացքի համար, որտեղ պիտի պահպանվի շարունակականությունը կրկնության միջոցով` նյութական, զգայական, մտավոր ոլորտից պիտի անցնի ավելի բարձր` հոգևոր ոլորտ և նոր փուլ պիտի սկսվի Հարքից` կրկնելով մարդկային պատմության ընթացքը,  սակայն այս անգամ` հոգևոր ոլորտում: Եվ այդ ընթացքում` չարի ու բարու նորովի համադրությամբ, բանական տարրը` մարդը, ազգը, մարդկությունը պիտի կրի նոր փորձություններ` հաստատվելու համար հոգևոր դաշտում: Պիտի լինեն նոր մարտահրավերներ, նոր դիմակայություն ու հաղթանակներ ազգերի համար: Սակայն չկա բարի կամ չար ազգ, այն միայն երկրային արտացոլումն է տվյալ պահին` տվյալ ազգի մեջ, այդ ուժերի հավաքական չափը` գերակշռությունը բարու կամ չարի, որը կարող է մշտապես փոխվել և ձգտել բարու, եթե պահպանվի աշխարհարարման այն սկզբունքը, որ գ՚ձևավորվեց ազգեր բազմազան և բազմազանությունն այդ, աղերսն էր բազմազանության 8երկրապատկերի, որոնց ներքո ամփոփված էին ազգերը տարբեր և յուրահատուկ էր երկրապատկերն ու աշխարհագրությունը` բնօրրանում ամեն ազգի և որ օտար էր մյուսների համար: Ըստ այնմ էլ, տարբեր էր և յուրաքանչյուրի համար կարգը ներդաշնակման բուն ազգային: Եվ հնչերանգներն ու ձայնեղանակները ներդաշնակված էին յուրովի, ըստ երկրապատկերի տվյալ ազգի: Քանզի կարգը բուն ազգային, գրված էր Էրկրում ու էրկնքում, որ տարբեր էր և հատուկ բնօրրանին ամեն ազգիՙ: Եվ երբ ասում ենք հաղթանակ ազգի, այն իշխանություն չէ այլ ազգի հանդեպ, նրա երկրապատկերի և աշխարհագրական դիրքի սեփականացում, կարողություն ներդաշնակման կարգը` հավատքն ու դավանանքը փոխելու, այլ պահպանումը իր սեփական ինքնության, բնակության վայրի, տրված հնչերենգներն ու ձայնեղանակները` ինչը լեզուն է մայրենի, քանզի այդ ամենը դ՚մարդը չէ գծել, այլ` Արարիչ բրիչով է հաստատելՙ: Հաղթանակ որևէ ազգի, դա հաղթանակ է նաև այլ` անգամ հակամարտող ազգի բարի ուժերի և պարտությունը` պարտություն նաև իր ազգի չար ուժերի: 9Աստված չի գործում ի շահ այս կամ այն ազգի, այլ ի շահ իր ստեղծածի` համայն մարդկության, քանզի բոլոր ազգերն էլ իր զավակներն են` օրինավոր թե անառակ, անգամ Կայենը եղբայրասպան: Եվ Հայր Աստծո ամեն մի ծրագիր, որ ներառված է Որդու էությամբ և գործում է Սուրբ Հոգու ներգործությամբ, ինչպես արդեն նշվեց, պարզ գումարը  չէ չարի ու բարու, այլ ճշգրիտ հաշվարկ դրանց համադրության, համագոյության` հաշվարկված մարդկային հոգևոր զարգացման համար անհրաժշետ այդ փուլի համար` բարեպաշտ որդուն իր ճանապարհին հաստատ պահելու, անառակ որդուն ցույց տալու Դարձի  ճանապարհ: Եվ ինչպես օրինավոր որդուն անհասկանալի էր և թվաց անարդար Հոր վերաբերմունքն ու սերը անառակ եղբոր նկատմամբ,այդպես էլ դեռ կա ու կմնա անհասկանալի անառակ որդուն, հատկապես Կայենին դարձի բերելու Հոր գծած ուղին:  Եվ կամքն է Աստծո, որ Հարքում, իր ստեղծած կարգն ու ներդաշնակությունը կրող եկեղեցին պիտի կառուցվի նախ` որպես կառույց, այնուհետև գործի զգայական ոլորտում, հավաքի իր մեջ մարդկային միտքը և այդ ամենը ներդաշնակելով, վերահաստատվի որպես հզոր զորություն հոգևոր դաշտում նոր ընթացքի համար` նորը ծնելու: 10Եվ եկեղեցու շինությունը, որ ներկայանում է որպես նյութական ոլորտի հոգևոր բաղադրիչ` անհրաժեշտ տարր այդ ոլորտի ներդաշնակման համար, Աստծո կամքով պիտի վերակառուցվեր ոչ տիրոջ` օրինավոր որդու կողմից, քանզի տերը հաղորդակից էր այդ խորհուրդներին, ով 11՚խաչվեց Տեր-զորում, ինչպես խաչվեց Քրիստոս հռոմեացի զինվորի ձեռքով` վճռով փարիսեցիներիՙ, այլ այն քանդողի` անառակ որդու, ով ՚Տեր-զորում իրականացրեց եղկելի վճիռը փարիսեցիների սերունդներիՙ: Եվ վերակառուցումը եկեղեցու շինության անառակ որդու ձեռքով` միջոց էր, թեև վերջինիս կողմից չգիտակցված` նյութական շահի ակընկալիքով, սակայն առաջին քայլն էր Աստվածային կարգի ներդաշնակության հետ նրա հարաբերվելու, ինչը նաև հնարավորություն էր ստեղծում անառակ որդուն ապաշխարելու,

իր ընթացքից շրջվելու հայացքով ետ`  դեպի Դարձի ճամփան: 12Եկեղեցին` կրելով իր մեջ երկնային և երկրային հոգևոր խորհուրդ, վերականգնվելով անառակ որդու կողմից, հռչակվեց որպես թանգարան: Վերը նշված տրամաբանությամբ այն սկիզբ էր, հնարավորություն անառակ որդու համար, այդ խորհուրդներին այժմ արդեն հաղորդակցվել զգայական ոլոտում: Բայց Սուրբ Խաչ եկեղեցին, որ Սուրբ հոգու կողմից ընտրվել էր Աստվածային կարգն ու ներդաշնակությունը Հարքում վերականգնելու կարևորագույն միջոց, մինչ գործելը, ինքը կարիք ուներ վերազորացման` այս անգամ արդեն ոչ միայն նյութական, զգայական, մտավար ոլորտներում, այլ բուն հոգևոր` հոգևոր դաշտը ձևավորելու համար: Եվ մինչ անցումը իր նոր առաքելության, նա իր մեջ պիտի ամփոփեր բոլոր ժամանակների, բոլոր ոլորտների հոգևոր ուժը, և այդ ամենը ներդաշնակելով կարողանար ձևավորել այն հոգևոր դաշտը, որն ի զորու է իր մեջ կրել ու աճեցնել նոր փուլի համար անհրաժեշտ հոգևոր սերմը: ե՚Եկեղեցի ասելով պիտի հասկանանք այն իր ողջ լրումով` իր դավանաբանությամբ, հոգևոր խորհուրդներ պարունակող շինությամբ, դարերի խորքից եկող սրբերից ճառագայթվող, ճանապարհ ցույց տվող հզոր լույսով, նրանց թողած հարուստ ժառանգությամբ` հոգևոր մեկնություններով, խորհրդավոր ծիսակատարությամբ, հավատացյալներով և նրանց Աստծո խոսքը հասցնող իմաստասեր հոգևորականներով: Ինչու չէ, նաև եկեղեցու փորձության համար նախատեսված, հոգևորականի բարձրության վրա չգտնվող սակավաթիվ, այնուամենայնիվ հանդիպող ծառայողներովՙ:

Աստվածային այնպիսի մի ծրագրի համար, ինչպիսին Հարքի և այնտեղ գտնվող եկեղեցու վերազորացումն էր, ինչ որ չափով ընկալելի է դառնում, երբ հետևում ենք Սուրբ Հոգու տված նշաններին, հատկապես իրողությունը կատարվելուց հետո:

Վերակառուցվեց շինությունը Սուրբ Խաչ եկեղեցու և նշվեց օրը, իրականում նրա վերազորացման` Սուրբ պատարագի մատուցման: Եվ միտքը` զավակաների Հարքի, ովքեր Աստվածային կարգը խախտվելուց հետո ցրվել էին աշխարհով մեկ, միտքը` ինչը գլխավոր գործոնն է բանական տարրի հոգևորի հետ կապվելու համար` սևեռված էր  Հարքում, քանզի 13որտեղ միտքն է բանական տարրի, այնտեղ էլ ինքն է: Եվ զավակները Հարքի, անկախ գտնվելու վայրից, Հարքում էին, Վանա ծովի փոքրիկ կղզու վրա, Սուրբ Խաչ եկեղեցում: Եվ թիվը ներկաների երկու հարյուր չէր, ոչ էլ երկու հազար, այլ մոտ ութ միլիոն: Եվ անառակ որդին, գուցե ի շահ իր վարած քաղաքականության, գուցե վախից  խաչի զորության պահի գիտակցման, հայտարարեց, որ խաչը գմբեթին չի տեղադրվի, այլ կդրվի բակում: Սակայն ծրագիրն էր Աստվածային, և ինչ էլ, որ մտածեր ու աներ անառակ որդին, այն պիտի շրջվեր ի շահ արդարության, ի շահ մարդկության: Եվ հայտարարությունը անառակ որդու, դարձավ խթան ճիշտ համադրման բոլոր ուժերի: Եվ որպեսզի անառակ որդին չհաստատվի իր ընթացքի մեջ, իսկ օրինավոր որդին պահպանի տվյալ պահի համար անհրաժեշտ համադրությունը, Սուրբ Հոգու ներշնչանքով օրինավոր որդին ընդունեց որոշում` ֆիզիկապես չմասնակցել արարողությանը, անելով ճիշտ հաշվարկ զգայական և մտավոր ոլորտներում: Գերագույն հոգևոր դասը Սուրբ Հոգու ներշնչանքով այն ընդունեց և կատարեց իրականում հոգու գիտակցությամբ` տալով մի փոքր այլ մեկնաբանություն, որ ընկալելի լինի բոլորին: Եվ ինչպես չար ոգուն մարմնավորող Բելին հաղթելու համար, Հարքում 14Հայկի հետ էին նրա ուստրերն ու դուստրերը` շուրջ  հարյուր հոգի, այդպես էլ այս անգամ ներկա էին Հայկի սերունդների` նահատակների ուստրերն ու դուստրերը` շուրջ երկու հարյուր մարդ,  ինչը բավարար էր այդ պահին Աստվածային ծրագրի իրականացման համար, իսկ պատարագը մատուցեց Հարքի քրիստոնեական հավատում ծանր փորձություն կրած և այժմ էլ այդ փորձությունների կիզակետում հայտնված հոգևոր դասը: Եվ հնչեց աղոթք, հնչեց Տեր ողորմեան աշխարհի բոլոր ծայրերում: Եվ Հարքի զավակները, որ ցրված էին ամբողջ աշխարհում, հոգով Հարքում, իսկ մարմնով ու մտքով Սուրբ Խաչին զորավիգ, կանգնած էին մյուս եկեղեցիներում, եղեռնի զոհվածների հուշարձանի մոտ, բարձր լեռան գագաթին ամրացված խաչի կողքին, որտեղ հավաքված մատաղ սերնդի ներկայությունը խորհրդանշում էր այդ ամենի շարունակականությունը:

Զորանում էր Հարքը, զորանում էր եկեղեցին իր ողջ լրումով: Եվ գմբեթի խաչը գետնին դրված` ավետում էր մի նոր խորհուրդ. որ պիտի սկսվի հոգևոր մի փուլ, պիտի կայանա համատեղումը անհամատեղելիի, փարումը երկնքի և երկրի և այդ ժամանակ գետնին դրված խաչը որքան երկրի վրա է, նույնքան` երկնքում: Եվ շուտով այն կբարձրանա գմբեթի վրա ապահովելու այդ ընթացքը, որը կարող է տևել դարեր, լի ավելի ծանր փորձություններով: Քանզի մարդը գիտակցված մուտք պիտի գործի հոգևոր դաշտի ոչ զգայական, մտավոր` այլ հոգևոր ոլորտ, որտեղ ճանապարհը խիստ զառիվեր է, իսկ մուտքի դուռը խիստ նեղ: Եվ այս փորձության մեջ, որը չարի իսպառ վերացումն է ու լիակատար հաղթանակը բարու` հոգևոր դաշտում, պիտի կայանա նորովի պայքարում` ավելի զորեղ զենքով: Այս փուլում չարի խնդիրը մարդու մարմինը սպանելը չէ, այլ հոգին որսալը` վերացնելը նրա ինքնության: Եվ այդ նա պիտի փորձի անել բազում ձևերով, խորամանկելով, բարու քողի տակ, ժպիտը դեմքին, երբեմն անգամ բարեգործի պահվածքով: Եվ այդ ամենին դիմակայելու համար, նախ Հարքը, եկեղեցին պիտի վերազորանա: Եվ թե ինչպես. Սուրբ Հոգին տվեց նշաններ քրիստոնյա հոգևորականի միջոցով, ով այդ պահին խորհրդանշում էր ոչ տվյալ ազգի, այլ համամարդկային քրիստոնյաին:

Սուրբ Խաչ եկեղեցում, որ հռչակվել էր թանգարան, եվրոպացի հոգևորականը բարձրաձայն երգում էր հոգևոր երգ` աղոթում առ Աստված: Եվ իրավապահը ՚թանգարանիՙ պահանջեց լռել, քանի որ կարգն էր այդպես, որ սահմանել էր օրենքը Բելի: Քահանան չընդվզեց, լռեց և ժպտալով նրան ուղղեց մոմը, առաջարկելով միասին վառել այն: Սա մեծ խորհուրդ էր տրված մեզ Սուրբ Հոգու կողմից, որը հիշեցնում էր, որ 15չարին չի կարելի չարով պատասխանել, այլ հաշվարկել և գտնել այն լուծումները, որը կարող է առավելագույնս թոււլացնել չարին` իր կողմից նվազագույնս չարի առկայությամբ և անհրաժեշտ է պահպանել կարգն ու օրենքը տվյալ երկրի: Սակայն այս ամենը անօգուտ կլիներ, եթե դրա հետ չտրվեր խորհուրդը մյուս, որը հնչեցվեց քահանայի շուրթերով և սփռվեց ողջ աշխարհով մեկ: Մոմն այրելու պահին, քահանան դիմեց իր հետ եկեղեցի մտած մյուս հավատացյալին. ՚Նա չի կարող իմ աղոթքը լռեցնել, ես կաղոթեմ մտքում` լուռՙ: Սա մարդկությանը հիշեցում էր կարգը պայքարի հոգևոր դաշտում: Քանզի բարձր հնչեցված աղոթքը միջոց է զգայարանների օգնությամբ ներդաշնակելու աղոթողի մարմնական, զգայական,  մտավոր ոլորտները` հզորացնելու ուժը մտքի, և այն ուղղելու առ Աստված: Աղոթողի իղձը, երբ համապատասխանում է Աստվածային ծրագրին, մտքի ուժը զորեղ է այնքան, որ անգամ զգայարանների օգնության կարիքը չկա և կարող է անմիջապես փոխել իրավիճակը` մարդու համար անհաղթահարելի, խնդիրը դարձնել լուծելի:  Քանի որ զ՚աղոթքի ժամանակ, 16մարդը ի սրտե հայտնում է իր ազատ կամքի համաձայնությունը Արարչի կամքի հետ, իր շեղված վիճակից վերադառնում արարչագործության ծրագիր և գործի է դրվում վերջինիս հզոր շարժիչ ուժը, որն արդեն մարդուն դեռևս անհասկանալի ձևով լուծում է առկա խնդրի նրա համար անհաղթահարելի բաժինը` թողնելով այն մասը, որը վերապահված է լուծելու մարդուն` իր տրամաբանության ու բանականության միջոցով` մշտապես պատրաստ օժանդակելու, եթե մարդը գործում է Աստվածային օրենքի սահմաններումՙ: Եվ ելնելով Սուրբ Հոգու տված նշաններից, ահա թե ինչ է պետք անել. մնալ օրինավոր, չխախտել կարգը երկրային, որքան էլ այն անարդար թվա, այլ դեմ հանդիման պահել հոգևոր դաշտի զորավոր վահան, ինչը ոչ թե կոչնչացնի, այլ կզինաթափի չարը կրողին: 17Քանզի չարը թեև արարչագործության արդյունք չէ, այլ ինքնածին մի երևույթ, ինչը մարդու մոտ առաջանում է իրեն տված ազատ կամքի սխալ որոշումներից ու գործողություններից, որն էլ գալիս է աշխարհաճանաչման և հոգևորի մասին նրա իմացության ցածր գիտակցական մարդակից, այնուամենայնիվ չարի կրողը մարդն է` արարման արդյունք, Աստծո զավակ` թեկուզ անառակ: Եվ Սուրբ հոգին հուշում է Հարքի ու եկեղեցու զորացման ճշմարիտ ուղին. պահպանել հոգևոր դաշտը, որ ձևավորվեց տեղի ունեցած հոգևոր իրադարձությամբ: Մշտապես ապահովել այնտեղ ներկայությունը իրական տիրոջ, լինել այնտեղ մարմնով, մտքով ու հոգով: Չսպասել Սուրբ պատարագի նոր թույլտվության, այն իրականացնել անհրաժեշտ պարբերությամբ, իրականացնել լուռ, սակայն

իր արք ու կարգով, անգամ հատուկ այդ իրավիճակի համար ընտրել անհրաժեշտ զորավոր աղոթքներ ու շարականներ, երգել այն մտքում լուռ, մինչև կհնչի ղողանջ արդար` մինչև մայրը գտնի կորցրած իր զավակին, իսկ զավակը այդ` ազգը, որ ծնվել էր Հարքում, ինչպես ամեն մի ազգ, նույնպես կարիք ունի հոգևոր դաշտի վերականգնման ու զորացման նոր`  հոգևոր ոլորտ մտնելու համար: Եվ պայքարը այդ, որ պայքար է չարի ու բարու համադրության մեջ չարի  իսպառ վերացման,  նույնպես պիտի սկսի ինքն իրենից, իր ազգից` սեփական որդուն Դարձի բերելուց: Եվ ազգը, որ ձևավորվել էր Հարքում, որտեղ հաստատված էր կարգն ու ներդաշնակությունը բոլոր ազգերի, մյուս ազգերի պես իր մեջ կրում է ինքնապահպանման ու հոգևոր  զարգացման համար անհրաժեշտ մի ուժ, որն ստեղծողն է նորի, առաջադեմի` պահպանելով արարչագործության ընթացքը: Նրանք ազգի հոգևոր բջիջներն են, մարդիք, ովքեր մշտապես զգում են արարչագործության ռիթմը, առաջինն են տեսնում հոգևոր զարգացման ճշմարիտ ուղին: է՚Նրանք ազգի ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ դասի ներկայացուցիչներն են, որոնց մի մասը աղոթքներով ու հոգևոր բարձրագույն ոլորտների հետ առնչվելու համար անհրաժեշտ ծեսերի ու խորհրդանիշերի օգնությամբ ջանում են պահպանել ազգի հոգևոր դաշտը` կապը Արարչի հետ: Մյուս մասը, իր բարոյական վարքով, ազգային արժեքների (լեզու, մշակույթ, գիտություն) ստեղծմամբ և պահպանմամբ մնում է արարչագործության ծրագրին հավատարիմ` ճառագայթում մարդու իր տեսակը, որը համախմբում և ստեղծում է նոր, երիտասարդ հոգևոր բջիջներ` կենսունակ տվյալ ժամանակի համար` իրենից հետո թողնելով հոգևոր զորություն: Դրանք ազգի այն հոգևոր բջիջներն են, որոնց անհրաժեշտությունը զգացվում է հատկապես ազգի համար հոգեկան ամենածանր կամ օրհասական պահերին, քանի որ նրանց միջոցով է մնում ոչ միայն կապը արարչագործության հետ, այլ նրանց հոգու զորությամբ ու ազատ բանականությամբ են գտնվում ճշմարիտ լուծումները` մարդուն տված ազատ կամքի սահմաններում, որոնք կարող են լինել ամենամոտը արարչագործության ծրագրին` Աստծո կամքին, քանզի նրանց հայտնի ու տեսանելի է Արարչի կողմից թողած Դարձի ճամփանՙ: Ոչ թե իշխանությունների, այլ նման մարդկանց միջոցով կարող է վերականգնել սեփական ազգի հոգևոր դաշտը: Եվ տարբեր ազգերի հոգևոր բջիջների միասնական,  համատեղ գործունեությունը կարող է ճշտել մարդկության պատմության ընթացքը, վերականգնել մարդկության հոգևոր դաշտը: ը՚Քանզի իշխանությունը իրականում կոչված է ծառայելու ժողովրդին, իրականացնելու նրա նյութական, մտավոր արժեքների կազմակերպված տնօրինումն ու ղեկավարումը, իր ժողովրդի և այլ ազգերի ու պետությունների միջև ստեղծում կապեր: Որքան էլ ազգին առաջ մղող ուժը Արարչի հետ հոգևոր կապը պահպանող նրա անդամներ են, անառարկելի է իշխանավորների մեծ դերը, քանզի նրանց են վստահված ազգի արժեքների տնօրինումը, ինչի մասին երիցս մեծար Գրիգոր Տաթևացին արտահայտում է այն միտքը, որ հոգևորի  գիտակցման, 18գիտակցված հավատի համար անհրաժեշտ են հոգևոր, մարդաճանաչման ու աշխարհաճանաչման գիտելիքներ, որոնց մատուցումը պետք է սկսել իշխանավորներից, քանզի նրանք ունեն ազդեցության մեծ ոլորտՙ: Եվ զավակը Հարքի, ով ունի բնույթ Արիական, պիտի նորեն գիտակցի, որ թ՚Արիականը շնորհ չէ` ազգային կամ ցեղային, այլ է` կարգը ներդաշնակման տիեզերական բազմազանությանՙ: Այն պարգև չէ, այլ պարտավորություն, պատասխանատվություն և պահպանումը նրա պահանջում է մեծ ջանք, զոհողություն, սխալների հատուցում: Եվ միայն այն պահպանելու դեպքում` ազգը, որ ձևավորվել է Հարքում, կպահպանի իր դերակատարումը, կկրկնի պատմությունը` գործելով արդեն հոգևոր դաշտում, քանզի շարունակության կարգը կրկնությունն է: Եվ զարթոնքը հոգևոր, որ տեղի ունեցավ Հարքում, Վանա ծովի կղզու վրա, Սուրբ Խաչ եկեղեցում, հավաստում է մեզ, որ ազգը Արիական, որը ցավոք զերծ չի մնացել Բելի գործունեության  դաշտից, պիտի վեր հառնի, և նորեն Հայկը պիտի նետահարի Բելին, պիտի տեղի ունենա փարումը երկնքի և երկրի, քանզի ժ՚Ագռավու Քարը` Վանա բերդից արևելք գտնվող լեռնագոտու արևմտյան ծայրն է: Վասն որտեղ Մհերի փակվելը` վերականգնումն է Արարչային հավերժության: Քանզի Արեգակն էլ ծնվում է Արևելքում, շարժվում Հարավ, Հարավից դեպի Հյուսիս և մայր մտնում Արևմուտքում, Արևելքում նորեն ծնվելու անառարկելիությամբ: Արդ, ճշմարիտ է թե` Հայի վաղորդյանն Էրկինքն է Էրկրի վրա, քանզի կարգն Արիական սահմանվել է Հարքում և պիտի հաստատվի Հարքի միջոցովՙ:

Հրանուշ Բեջանյան

«Հարք» մշակութային կրթավերականգնողական Հ/Կ նախագահ

Ծանոթագրություններ

ա –  մեջբերում – ՚Հարէրՙ (Վաչե Քալաշյան և Դավիթ Հարությունյան էջ 16)

1 –   Խորենացի (գիրք Ա, գլ. Ժ, էջ 86)

բ –   մեջբերում – ՚Հարէրՙ (Վաչե Քալաշյան և Դավիթ Հարությունյան էջ 7)

2 –   Ան. Շիրակացի  (՚Աշխարհացույցՙ Շիրակացին հիմք է վերցրել IV դարի վարչա-աշխարհագրական բաժանումը: Նա նշել է Մեծ Հայքի կարևոր գետերը, լեռները, բնաշխարհը, ինչը համապատասխանում է Նոյի իջևանած վայրի հետ )

Խորենացի (գիրք Ա, գլ. Ժ, էջ 90)

3 –    Խորենացի (գլ. ԺԱ)

4 –    Նարեկացի (Մատյան ողբերգության բան ՂԲ)

Տաթևացի ՚Ձմեռան ամառան հատորներՙ

5 –     Ան. Շիրակացի ՚Տիեզերական աշխատություններ, Երկնքի մասինՙ

6 –     Նարեկացի (Մատյան ողբերգության բան ՀԵ, ԺԲ)

7 –   Դ. Անհաղթ (Երկեր –  Փիլիսոփայությա սահմանումները, պրակ Ժ)

Նարեկացի (Մատյան ողբերգության բան ԼԲ)

գ –  մեջբերում – ՚Հարէրՙ (Վաչե Քալաշյան և Դավիթ Հարությունյանէջ 16)

8  –  Ան. Շիրակացի (Աշխարհացույց)

դ –  մեջբերում  – ՚Է Արարՙ (Արթուր Շահնազարյան)

9  –  Նարեկացի (Մատյան ողբերգության բան ԼԱ Գ )

10 – Նարեկացի (Մատյան ողբերգության բան ՀԵ)

11 –  Վաչե Քալաշյան (Գողգոթայից Տեր – զոր)

12 –  Նարեկացի (Մատյան ողբերգության բան ՀԵ, ԺԳ)

ե –  մեջբերում – ՚Մտորումներ հավերժի ճանապարհինՙ (Հ. Բեջանյան, էջ 45)

13 – Նարեկացի (Մատյան ողբերգության )

Հ. Դավթյան ՚Ֆունդամենտալ դաշտի տեսությունՙ (հավելված I, II)

14 –  Խորենացի (գիրք Ա, գլ. Ժ)

15 –  Աստվածաշունչ

զ -մեջբերում -՚Իշխանության ձևավորման ազգային սկզբունքըՙ (Հ.Բեջանյան, էջ 16)

16  – Հ. Դավթյան ՚Ֆունդամենտալ դաշտի տեսությունՙ

17 –  Նարեկացի (Մատյան ողբերգության, բան Է)

Դ. Անհաղթ ՚Փիլիսոփայության սահմանումներըՙ (Դ. Անհաղթը հղում է կատարում Պլատոնի ՚Թեետետՙ տրամախոսությանը, որտեղ խոսվում է չարի գոյության անխուսափելիության մասին) :

է – մեջբերում -՚Իշխանության ձևավորման ազգային սկզբունքըՙ (Հ. Բեջանյան, էջ 9)

ը -մեջբերում -՚Իշխանության ձևավորման ազգային սկզբունքըՙ (Հ.Բեջանյան, էջ 10)

18 – Տաթևացի  «Ձմեռան ամառան հատորներ»

թ – մեջբերում – «Է Արար» (Արթուր Շահնազարյան)

ժ – մեջբերում  -«Հարէր» (Վաչե Քալաշյան և Դավիթ Հարությունյան էջ 16)

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հոգևոր, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն