Կոչ Թուրքիային՝ ներողություն խնդրել հայերից
Թուրքական ETHA-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ»-ը (TGDP) ապրիլի 24-ի հետ կապված հայտարարություն է տարածել, ուր նշվում է, որ 1915-1917 թթ երիտթուրքերի ավազակախմբերի կողմից մեկ միլիոն հայ է կոտորվել, միայն 1915-ին Ստամբուլից 220 հայ մտավորական է տեղահանվել, որոնք սպանվել են ճանապարհներին։ Մինչ օս անհայտ են սպանված 32 հայ լրագրողների գերեզմանները:
TGDP-ն նշել է, որ իրենք հարգանքով գլուխ են խոնարհում 1915-ին կոտորված բոլոր հայերի հիշատակին և կոչ անում Թուրքիային՝ ներողություն խնդրել հայերից, հրաժարվել մերժողական քաղաքականությունից, առերեսվել պատմության հետ ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Հրանտ Դինքի սպանության մեջ հայկական կոտորածների նկատմամբ մերժողական քաղաքականությունն ուներ իր մեծ բաժինը:
ArmAr.am












