«Ժառանգության» հարգանքի տուրքը Հայոց Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման զոհերի հիշատակին
Ապրիլ 24, 2011թ. 18:53
Այսօր ժ. 9:00-ին «Ժառանգություն» կուսակցության հարյուրավոր անդամներ եւ համակիրներ հավաքվել էին Ազատության հրապարակում, ուր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը օրվա խորհրդի առնչությամբ հանդես եկավ կարճ խոսքով, ապա հավաքվածները շարժվեցին դեպի Եղեռնի հուշահամալիր:
Սգո երթով անցնելով Ազատության հրապարակից Բաղրամյան, Օրբելի, Կիեւյան եւ Լենինգրադյան փողոցներով, ապա հուշահամալիրի արահետներով` նրանք ծաղիկներ դրեցին հավերժ կրակի մոտ` իրենց հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի եւ Հայոց մեծ հայրենազրկման զոհերի հիշատակին:
ArmAr.am












