Գլխավոր » Լրահոս

Զատկական Ս. Պատարագ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում

Ապրիլ 24, 2011թ. 17:15

Ապրիլի 24-ին, Սուրբ Հարության տոնի առիթով ՙԷրեբունի՚ քրեակատարողական հիմնարկի Ս. Հարություն եկեղեցում ձեռամբ ՔԿՀ հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Արարողությանը ներկա էին ՔՀԿ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը և ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ի վարչակազմը` գլխավորությամբ հիմնարկի պետ գնդապետ Հովհաննես Պետրոսյանի:

Սուրբ Պատարագի ընթացքում Հայր Ռուբենը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու զատկական պատգամը: Այնուհետև դիմելով ներկաներին` Հայր Սուրբն ուրախություն հայտնեց ձևավորվող համագործակցության և ՔՀԿ վարչության պատրաստակամության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ Պատարագի կազմակերպումը, ինչպես նաև տարբեր ձեռնարկների միջոցով ազատազրկվածների հոգևոր կանոնավոր խնամատարությունը:
Անդրադառնալով Սուրբ Հարության խորհրդի կարևորությանը` Հայր Սուրբը մասնավորաբար նշեց. ՙՍուրբ Զատիկը մեր՝ քրիստոնյաներիս հաղթանակի տոնն է: Տիրոջ հարությամբ ոչ միայն խորտակվեց մեղքի ու մահվան իշխանությունը, այլև մարդկային նոր կյանքի սկիզբը դրվեց: Այսօր մենք ևս կանգնած ենք Սուրբ Հարության խորհրդի առջև` ոչ միայն ամրապնդելու մեր հավատն ու հույսը, այլև վերափոխելու մեր կյանքը՚:

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու հարևանությամբ տեղակայված խաչքարի մոտ կատարվեց նաև հոգեհանգիստ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն