Սամվել Բալասանյան. Թուրքիան համամարդկային արժեքներից խոսելուց առաջ պետք է ազատվի ցեղասպան պետություն լինելու խայտառակ պիտակից
Ապրիլ 24, 2011թ. 13:10
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցների ղեկավարները եւ մարզը ներկայացնող պատգամավորներ` Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանի, Մարտուն Գրիգորյանի, Վարդեւան Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասնայանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան համամարդկային արժեքներից խոսելուց առաջ պետք է ազատվի ցեղասպան պետություն լինելու խայտառակ պիտակից` ճանաչելով դարասկզբին կազմակերպված Ցեղասպանությունը:












