Գլխավոր » Լրահոս

Վրաստանի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Սեպտեմբեր 30, 2009թ. 13:31

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ մի խումբ վրացի  պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասապանության ճանաչման հարցը: Թերթը նաև տեղեկացնում է, որ  այդ նախաձեռնությունը պայմանավորված է վերջին շրջանում թուրք-վրացական հարաբերությունների լարվածությամբ, ինչպես նաև այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Թուրքական «Միլիեթ» թերթն էլ գրել էր, թե մոտ ապագայում պաշտոնական Անկարան հնարավոր է ճանաչի Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան, դրան ի պատասխան, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն