Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Նախագահը քննարկել է սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր

Ապրիլ 26, 2011թ. 18:52

LXHԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ:

Խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:
Նախագահը կարեւորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն