Վառնայում, ի հիշատակ Եղեռնի զոհերի, տեղի ունեցավ մոմավառություն
Ապրիլ 27, 2011թ. 14:37
Վառնայի հայ առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցում ի հիշատակ Եղեռնի զոհերի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք որից հետո ներկաները պաստառներով բողոքի երթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն: ArmAr.am












