Ազգությամբ թուրքը հավակնում է դառնալ Գերմանիայի կանաչների կուսակցության նախագահ
«Լավ կլիներ` 2013թ. կայանալիք ընտրությունների ժամանակ կանցլերի պաշտոնում առաջադրել Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի թեկնածությունը»։
Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Journal Frankfurt պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանաչների կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Դենիել Քոն Բենդիթը։
«Օզդեմիրը ցանկանում է դառնալ Գերմանիայի կանաչների կուսակցության նախագահը։ Բացի այդ, կանցլերի պաշտոնում նրա թեկնածության առաջադրումը շատ ճիշտ պատասխան կլիներ մուսուլման փախստականներին քննադատող Գերմանիայի Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի նախկին անդամ Տիլո Սարացինին»,– ասել է Դենիել Քոն Բենդիթը՝ նշելով, որ ներկա պահին, անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, հասարակությունը ցանկանում է, որ ապագա կանցլերը լինի Գերմանիայի կանաչների կուսակցությունից։
ArmAr.am












