Հունգարիայի խորհրդարանի խոսնակը մայիսին կայցելի Հայաստան
Հունգարիայի ԱԺ նախագահի մայիսի կեսերին Հայաստան կատարելիք առաջին պաշտոնական այցն են Բուդապեշտում քննարկել Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերն ու Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը:
ԱԳՆ մամուլւ ծառայությունից հայտնում են, որ կողմերը բարձր գնահատական են տվել հայ-հունգարական հարաբերությունների ակտիվ դինամիկային, կարեւորելով համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
Բուդապեշտ իր այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միհայ Բալլայի, Հունգարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպպերի եւ խմբի մի շարք անդամների հետ:
Դեսպան Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Հունգարիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:
ArmAr.am












