Սերժ Սարգսյան. Հանրահավաքները միտված չեն ջարդել-փշրելուն
Ապրիլ 27, 2011թ. 22:31
«Վալեքս գրուպ» ընկերությունում հրավիրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևորում է արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ նկատվող դրական միտումները:
Նա նաև նշել է, որ ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաև որոշակի հարթակներ:
ArmAr.am













