17 միաբաններ կազատվեն բանակից
Ապրիլ 27, 2011թ. 20:10
Հայաստանի կառավարությունն ընդառաջ է գնում Մայր Աթոռ Uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի միջնորդությանը՝ բանակից ազատելով 17 միաբանների։ Այդ մասին որոշումը կընդունվի ապրիլի 28-ի կառավարության նիստի ընթացքում։
Կաթողիկոսարանի միջնորդությունը կառավարությանը ներկայացրել է Տ.Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։
Նույն որոշմամբ՝ զինվորական ծառայությունից տարկետում կստանան Երուuաղեմի Uրբոց Հակոբյանց 16 միաբաններ եւ ուuանողներ, Հնդկաuտանի Կալկաթայի մարդաuիրական ճեմարանի 8 սաներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 38 միաբաններ։
ArmAr.am












