Հովիկ Աբրահամյանի դիմումը Սերժ Սարգսյանին
Ապրիլ 29, 2011թ. 18:08
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մեծարգո պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին և մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ձերբակալվել է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան դեպքերից հետո։ Ավելի ուշ նրան զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից և դատապարտել ազատազրկման։ Սասուն Միքայելյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և ենթարկվել է վիրահատության։












