Բակո Սահակյան. Շահումյանը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին այցելել է հանրապետության Շահումյանի շրջան:
Քարվաճառ շրջկենտրոնում երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը, նրա զարգացումը մեր հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ շրջանում ընթացող ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Այնուհետեւ Բակո Սահակյանն Արցախի եւ Երեւանի պետական համալսարանների ուսանողների հետ մեկտեղ մասնակցել է Քարվաճառում տեղի ունեցած ծառատունկին, ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին եւ ներկա գտնվել երիտասարդական ճամբարի շինարարության սկսման արարողությանը:
ArmAr.am












