Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Արցախի նախագահը այցելել է Քաշաթաղի շրջան

Ապրիլ 29, 2011թ. 11:02

Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այնուհետեւ Նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու համար անհրաժեշտ է առկա ներուժի արդյունավետ օգտագործում ու իրականացվող աշխատանքների որակի բարձրացում:

Բերձոր շրջկենտրոնում Նախագահը ներկա է գտնվել շրջանի մշակութային կոլեկտիվների կողմից տրված համերգին:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն