Փարիզի Էյֆելյան աշտարակը Թուրքիայի դրոշների գույներո՞վ
Սեպտեմբեր 30, 2009թ. 13:44
Ֆրանսիայում շարունակվում են միջոցառումները «Թուրքիայի օրերի» շրջանակներում:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը մեծ հաջողությամբ է ընթանում: Ցուցահանդեսը դիտելու նպատակով Ֆրանսիայի տարբեր քաղաքներից հազարավոր այցելուներ են ժամանում: Թուրքական մամուլը, որպես կարևոր իրադարձություն, շեշտում է, թե մեկ շաբաթից` հոկտեմբերի 6-ից մինչև 11-ը, Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով։ Իսկ հոկտեմբերի 9-ին «Գրան Պալեում»-ում կմեկնարկի «Բյուզանդիայից մինչև Ստամբուլ. երկու մայրցամաքների նավահանգիստ» ցուցահանդեսը: Վերջինիս նպատակն է ներկայացնել` հայերի և հույների` միջին դարերից մինչ օրս տարածաշրջանում ունեցած մեծ դերը: Ք.Մ.












