Դավութօղլուն լոլոներ է կարդում
Պարոն նախարար, վերջերս հայկական լրատվամիջոցներից մեկին Թուրքիայի արտգործնախարարը տվել էր հարցազրույց, որտեղ անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին եւ հայտնել էր Թուրքիայի պատրաստակամությունը կարգավորելու այդ հարաբերությունները: Արդյոք սա ինչ-որ ազդակ է Թուրքիայի կողմից Երեւանին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցին պատասխանել է.
«Ցավոք չեմ կարծում, որ այն որեւէ դրական ազդակ է պարունակում: Բացի այն լոլոից, որ տեղ է գտել այդ հարցազրույցում ուղղակի եւ անուղղակի ձեւով նորից հնչեցվում են նախապայմաններ՝ արձանագրությունների վավերացման համար: Դրանով իսկ Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել իր ստանձնած պարտավորությունները, այլ նաեւ հակադրվում է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը համահունչ է Հայաստանի տեսակետին՝ առանց նախապայմանների վավերացնել եւ իրականացնել արձանագրությունները: Այսպիսի մոտեցմամբ ո՞ւր կարելի է գնալ կամ ո՞ւր կարելի է հասնել: Չեմ կարծում, որ այսպիսի դիրքորոշմամբ որեւէ տեղ կարելի է հասնել:
ArmAr.am












