Հարկեր թաքցնելն այլևս ոչ մեկին ձեռնտու չէ՞
Հայաստանի պետեկամուտների կեմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Գործարարների և արդյունաբերողների միությունն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության և խոշոր գործարարների միջև: ՊԵԿ ղեկավարությունը հայաստանյան խոշոր բիզնեսմենների հետ քննարկել է հարկային քաղաքականության հետ կապված հարցեր։ Պետբյուջեի հարկերի 80 տոկոսից ավելին վճարում են խոշոր հարկատուները, և առաջին հերթին` ավելացված արժեքի հարկ վճարող շուրջ 4 հազար կազմակերպություններ: Այսինքն` գրեթե ամբողջ հարկային բեռը խոշոր բիզնեսի ուսերին է:
ՊԵԿ-ի գլխավորը խնդիրը բյուջետային մուտքերի ապահովումն է, ինչի համար երկու ճանապարհ կա` տնտեսության աշխուժացում եւ հարկային վարչարարություն: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, որ նախապատվությունն առաջինին է տալիս. «Մենք գնում ենք նրան, որ տնտեսությունն աշխուժացնելու միջոցով շանս տանք բիզնեսին ինքնահայտարարագրել գործունեությունը և հարկերը վճարել կամավոր»: Ոսկերչական և ադամանդագործական ընկերությունների հիմնադիր Գագիկ Աբրահամյանն իր խոսքում ասել է. «ՊԵԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի բիզնեսի զարգացմանը Հայաստանում: 21-րդ դարում բիզնեսը պետք է ինքը սկսի ազնիվ աշխատել. մեզ մոտ սկսել են: Հարկեր թաքցնելն այլևս ոչ մեկի ձեռնտու չէ` հատկապես խոշորին, այդ ժամանակները վաղուց անցել են»:
«Գործարների միությունում շատ ենք քննարկել` այսօր կա վստահություն, և, իսկապես, ՊԵԿ գործելակերպը փոխվել է վերջին ժամանակներս. առաջ իշխանությունների հետ հադիպելիս եթե առաջին հարցը հարկային վարչարարությունն էր, ԱԱՀ վերադարձելիության խնդիրը, ապա հիմա այդ խնդիրների շուրջ այլևս չենք խոսում, օրակարգում այլ հարցեր են արդեն», – նկատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
ArmAr.am












