Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Բողոքի ակցիա ընդդեմ թուրքական լոլիկների

Մայիս 2, 2011թ. 12:55

0Այսօր կառավարության շենքի մոտ ժամը 12:30-ին բողոքի ակցիա են անցկացրել ջերմոցային տնտեսությամբ, մասնավորապես` լոլիկի արտադրությամբ զբաղվող մոտ 30 ձեռներեց: Նրանց  բողոքն ուղղված էր Թուրքիայից չմաքսազերձված բանջարաղենների ներմուծման դեմ:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին  տեղեկացրել է հետևյալը, որ ձեռներեցների բողոքի պատճառը  ոչ հավասար մրցակցային դաշտն է, որի հետեւանքով Թուրքիայից բերված լոլիկը ավելի էժան է, իսկ մեր տեղական արտադրանքը արդեն մրցունակ չէ:

Երկրորդ խնդիրը կապված է էներգիայի օգտագործման, մասնավորապես` գազի օգտագործման հետ. «Խնդիրն այն է, որ այն ծավալի գազը, որ իրենք օգտագործում են, դրան ավելանում են նաեւ տոկոսներ: Գազի վրա 20 տոկոս ավելացած արժեքի հարկը, ըստ նրանց, պետք է հանվի, որովհետեւ պատրաստի արտադրանքի վրա միեւնույն է ավելացված արժեքի հարկը ավելանում է»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Կա նաեւ մեկ այլ խնդիր`տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը վարկեր է վերցրել ջերմոցներ սարքելու, օգտագործված գազի գումարը փակելու համար եւ նրանք խնդրում են, որ վարկի մարման ժամկետը երկարաձգվի, բայց տուգանքներ չավելանան: «Ժառամգության» պատգամավորի փոխանցմամբ` իրենք խնդիրը ներկայացրել են Կառավարությանը. եւ աշխատակազմի ղեկավարը պետք է այսօր մինչեւ երեկո զանգի Արմեն Մարտիրոսյանին` ասելու, թե որոնք են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

ArmAr.am


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն