Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Ապամոնտաժվում են հայ-թուրքական բոլոր շփման եզրերը»

Մայիս 2, 2011թ. 13:35

hay-turkakan-ardzanԹուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ապամոնտաժելով Կարսում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը՝ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է սիրաշահել Կարսի ադրբեջանական բնակչությանը։ Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Մոտեցող ընտրություններն էլ ավելի են սաստկացնում ազգային հռետորաբանությունը եւ բնական է, որ արձանի ապամոնտաժումը ադրբեջանցի ազգաբնակչությունից քվեներ ստանալու նպատակ ունի։ Հայ-թուրքական հարաբերությունները խորհրդանշող արձանի ապամոնտաժումը ցույց է տալիս է հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակը։ Արձանի ապամոնտաժմանը զուգահեռ ապամոնտաժվում են այն բոլոր շփման եզրերը, որոնք կարող էին հիմք դառնալ հարաբերություների կարգավորման համար»,- նկատեց թուրքագետը։

Ասուլիսին ներկա քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն իր հերթին ավելացրեց, որ թեպետ այդ արձանը գեղարվեստական առումով իրենից մեծ արժեք չէր ներկայացնում, սակայն այն ապամոնտաժելը սխալ քայլ էր։ «Բայց ի՞նչ կարող ես անել. Կարսի քաղաքապետը քանի՞ գլխանի է, որ չենթարկվի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հրամանին։ Սա մի սուտ եղբայրության նմուշ էր, որն արագ փլուզվեց»,- նկատեց արվեստագետը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել` քանդել այն։ Իսկ արձանի ստեղծումը տարիներ առաջ նախաձեռնել էր Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն։ Այն պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը:

Արձանի ապամոնտաժման աշխատանքներն արդեն սկսվել են։

ArmAr.am


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն