Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Նախարարի հրամանով տնօրենն ազատվել է աշխատանքից

Մայիս 2, 2011թ. 15:41

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից  դադարեցվել է”Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում:

Հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը,  123-րդ հոդվածը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 22.02.2011թ. N 53-Ա հրամանով դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը, դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի` 25.03.2011թ. N 98-Ա հրամանով Ս.Նազարյանին հայտարարվել էր “նկատողություն”:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն