Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հայերն սպասում են Ֆրանսիայի սենատի որոշմանը

Մայիս 4, 2011թ. 10:12

senatԱյսօր Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեական հանցագործություն նկատելու բանաձեւը, որն առաջարկել էր երկրի Սոցիալիստական կուսակցությունը, բայց ֆրանսիական կառավարության հայտարարությունից հետո, որ չի պաշտպանելու բանաձեւի անցկացումը, հայկական համայնքում ծայր էր առել հիմնավորված մի մտահոգություն, գրում է Ժան Էսքիյանը Փարիզից:

Ֆրանսիական մամուլն այդ մտահոգությունը որակել էր «հայերի բարկությունը», իսկ բարկանալու առիթ իրոք կար, այդ իսկ պատճառով անցյալ շաբաթ օրը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՀԿՀԽ) հանդիպել էր նախագահ Սարկոզիի հետ:

Ֆրանսիայի Հանրապետության առաջնորդը ՀԿՀԽ-ի ներկայացուցիչներինՙ Մուրադ Փափազյանին եւ Արա Թորանյանին հասկացրել է, որ «կառավարությունը Սենատին ազատ է թողնում որոշում կայացնելուՙ առանց նախագահական մեծամասնության միջամտության»: Միաժամանակ նա հաստատել է իր դիրքորոշումը նման ժխտողական քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտության վերաբերյալ:

ՀԿՀԽ-ի պատվիրակության մաս է կազմել նաեւ նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը: Ժան Սարկոզինՙ նախագահի որդինՙ եւ Լեւոն Սայանը (Շ. Ազնավուրի ներկայացուցիչը) եղել են Ժնեւում:

Սենատի շենքի մոտ ակնկալվում է անցկացնել մեծ ցույց: Հիշեցնենք, որ «Հյուրիեթն» իր ապրիլի 27-ի համարում տեղեկացրել էր, որ թուրքական մի պատվիրակություն Ֆրանսիա էր մեկնելուՙ ճնշում գործադրելու սենատորների վրա:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն