Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՎՊ-ի բացահայտումները քաղաքաշինության նախարարությունում

Մայիս 3, 2011թ. 16:48

Հայաստանի վերահսկիչ պալատը (ՎՊ) ստուգումներ է իրականացրել «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն ՊՈԱԿ-ում» եւ բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերել:

ՎՊ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, գնումների գործակալության շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացվել շուկայական գներից, գնագոյացման դաշտում ուսումնասիրությունները կատարվել են առանց մեթոդաբանության եւ հիմնարար փաստաթղթերի: Կեղծվել են նաեւ պաշտոնական տեղեկագրերը` դրանք տպագրելու համար կազմվել են անհիմն տեղեկանքներ` առանց պատասխանատու անձի ստորագրության: Որոշ դեպքերում գների մեջ կրկնակի է հաշվարկվել ավելացված արժեքի հարկը եւ այլն:

Իշխան Զաքարյանը նշել է, որ խախտումներ են հայտնաբերվել նաեւ գնացուցակներում` պաշտոնական տեղեկագրերում անհիմն բարձր գնեով են հաշվարկվել շինանյութի ե’ւ իրական, ե’ւ միջինացված գները:

Իրավիճակը շտկելու նպատակով ՎՊ-ն դիմել է ՀՀ կառավարություն` վերանայելու այդ ՊՈԱԿ-ի գործունեությունը: Կառավարության որոշմամբ նշված ՊՈԱԿ-ը ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմից հանվել է եւ տեղափոխվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: Նախարար Տ. Դավթյանը իր հերթին նշել է, որ հայտնաբերված խախտումները մտահոգիչ են, չկա գների հաշվարկման մեթոդաբանություն, եւ նախարարությունն արդեն ձեռնարկել է դրանք շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր, այդ թվում` արդեն դիմել են եվրոպացի մասնագետների աջակցությանը:

Խորհրդակցության ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների մասնակցությամբ ձեռնարկել կտրուկ քայլեր`իրավիճակը շտկելու ուղղությամբ:

ՎՊ նախագահը պատրաստականություն է հայտնել խնդրին վերաբերող ցանկացած հարցում աջակցել էկոնոմիկայի նախարարությանը:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն