Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Աթոռը լույս է ընծայել նոր աշխատություններ

Մայիս 7, 2011թ. 14:57

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել հետևյալ աշխատությունները` Արշակ Մադոյանի ՙԳէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց՚, Իլարիոն արքեպիսկոպոս Տրոիցկու ՙՔրիստոնեություն չկա առանց Եկեղեցու՚` թարգմանությամբ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի, Էմմանուել քահանա Նազարյանի ՙՊարզ քարոզները՚ գրքերը, ինչպես նաև վերահրատարակել է Կարապետ ծայրագույն վարդապետ Տեր-Մկրտչյանի ՙՀայոց եկեղեցու պատմության՚ Ա մասը:
Արշակ Մադոյանի ՙԳէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց՚ գիրքը նվիրված է լուսահոգի Գևորգ Հայրապետի կյանին ու գործունեությանը:
Իլարիոն արք. Տրոիցկու ՙՔրիստոնեություն չկա առանց եկեղեցու՚ աշխատությունը գրվել է 20-րդ դարի սկզբին և ցայսօր իր պատգամով այժմեական է նաև հայ հասարակության համար, որի հիմքում ընկած է այն կարևոր գաղափարը, թե քրիստոնեությունն ու եկեղեցին չեն կարող անջատաբար դիտվել, այլ միայն փոխկապակցության մեջ` աղոթական ու ներեկեղեցական կյանքով:
Ուսուցիչ, գրականագետ, քարոզիչ Էմմանուել քահանայի ՙՊարզ քարոզներ՚ քառահատոր ժողովածուն, նախատեսված լինելով ընթերցողի լայն շրջանակի համար, այսօր էլ պահպանում է իր կենդանի ուժն ու ներգործությունը:
Նշանավոր հայագետ Կարապետ ծայրագույն վարդապետ Տեր-Մկրտչյանի ՙՀայոց Եկեղեցւոյ պատմութիւն՚ ուսումնական ձեռնարկի սույն Ա մասն ընդգրկում է քրիստոնության ծագումից մինչև Զ դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի Հայոց Եկեղեցու և նրա հետ աղերսվող քաղաքական պատմության ամփոփ նկարագիրը:
Բոլոր այս գրքերը հրատարակվել են մեկենասությամբ ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն