Գլխավոր » Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Շուշիի ազատագրմամբ լացող ժողովրդից դարձանք հաղթող ժողովուրդ»

Մայիս 8, 2011թ. 12:30

ShushiՇուշին` հայոց նշանավոր բերդաքաղաքը, գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 10 կմ հարավ: Այն զբաղեցնում է ընդամենը շուրջ 600 քառակուսի կմ տարածք, սակայն 1992 թ. մայիսի 9-ին թշնամու կողմից որպես ռազմական հենակետ օգտագործվող Շուշիի ազատագրումը Արցախյան պատերազմում շրջադարձային դեր ունեցավ:

«Շուշիի ազատագրումը փոխեց մեր ժողովրդի մենթալիտետը` մենք լացող ժողովրդից դարձանք հաղթող ժողովուրդ, մենք կորցնող ժողովրդից դարձանք ետ բերող ժողովուրդ: Այդ իմաստով Շուշին խորհրդանշական է: Այսօր էլ այդ հաղթանակը չի կորցրել իր պատմական նշանակությունը, և այսօր էլ մենք անելիքներ ունենք»,-  ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Մանասյանի կարծիքով, այդ անելիքների շարքում առաջին տեղում Շուշիի վերականգնումն է` որպես մեր մշակութային մայրաքաղաքի` ողջ հայոց մշակութային մայրաքաղաքի, ինչպիսին նա է եղել է մի ժամանակ: Ա. Մանասյանը շեշտեց, որ այդ գաղափարի շուրջ պետք է միավորվի ողջ հայ ժողովուրդը և վերականգնի իր խորհրդանիշերից մեկը` ազատ, խրոխտ, հպարտ Շուշին:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն