ԱԺ փոխնախագահ. Մաղթում եմ մեր քաջ տղաներին աննկուն կամք
Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, Արցախի պաշտպանության բանակի մարտիկներ. Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 9 կապակցությամբ և Մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք:
66 տարի առաջ այս օրը մեր հերոս հայրերը, խորհրդային բազմազգ բանակի կազմում, ստիպեցին ֆաշիստական Գերմանիային ստորագրել կապտուլացա և դրեցին մարդկության պատմության ամենամասշտաբային և արյունոտ պատերազմի վերջակետը: Այս օրն առանձնակի նշանակութուն ստացավ համայն հայության համար 1992թ ին, երբ մերոնք թշնամուց մաքրեցին մեր պատմական ու անառիկ բերդաքաղաքը` Շուշին: Այսօր մենք նշում ենք նաև Հայկական Երկրորդ հանրապետության` Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարելիցը, ինչի առիթով մաղթում եմ մեր քաջ տղաներին աննկուն կամք և որ միշտ այսպես ամուր կանգնեն հայրենի սահմանին` ի չիկ դարձնելով Մայր հողին տիրելու թշնամու ձգտումները:
Մենք պարտավոր ենք միշտ սիրել ու փայփայել մեր հայրենիքը, վառ պահել հայրենիքի համար իրենց կյանքը տվածների հիշատակը, կառուցել հզոր ու բարգավաճ երկիր, լինել ուժեղ ու միասնական:
Փառք Մայիսյան հաղթանակները կերտողներին
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան
ArmAr.am












