Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հաղթանակ, որը ձեռքբերվեց արյան ու բազմաթիվ հայ երիտասարդների կորստի գնով

Մայիս 9, 2011թ. 14:17

0Հայրենական մեծ պատերազմի հաղթական մայիսը պսակվեց նաև Շուշիի հաղթանակով: Արցախյան ազատագրական պայքարում հայերիս հաղթանակի կարևոր գրավականը պայքարին մասնակցող երիտասարդների անկոտրում սերն ու նվիրվածությունն էր հայրենիքին:

1980- ականների վերջին ու 90- ականների սկզբին, երբ սկսվեց ազգային- ազատագրական պայքարը, հայրենասիրության ու ազատության ոգով տոգորված հայ երիտասարդների մեծ մասն առանց մի վայրկյան իսկ մտածելու, միացավ շարժմանը: Իհարկե, ոչ բոլորը, նրանց մի մասը թողեց հայրենիքն ու հեռացավ, իսկ իսկական հայրենասերները մնացին ոչ միայն Հայաստանում, այլ նաև մարտի դաշտ մեկնեցին:

Ազատագրական պայքարում հայերիս հաղթանակի գրավականը ազատամարտիկ տղաների մեծ սերն ու նվիրվածությունն էր հայրենիքին: Հաղթանակ, որը ձեռքբերվեց արյան ու բազմաթիվ հայ երիտասարդների կորստի գնով: Նրանց մի մասն էլ հաշմանդամ վերադարձավ, կորցրեց ամեն ինչ ու ամենակարևորը առողջությունը:

Պետք էր ամեն ինչ նորից սկսել: Աշոտ Նիկողոսյանը հաշմանդամ ազատամարտիկ է , նախկին գումարտակի հրամանատար, կռվել է Մարտակերտում և Քելբաջարում: Ով, եթե ոչ հենց նա կարող է ներկայացնել իր ու իր ազատամարտիկ ընկերների սոցիալական վիճակը: Համեստորեն լռեց, միայն ընդգծեց, որ մի լուրջ թերություն կա, զինվորականները բարձր թոշակ են ստանում, իսկ ազատամարտիկները` ոչ։

Այսօր մեր երկրում ամենաշատը սոցիալական պաշտպանվածության կարիք հնեց ազատամարտիկներն ունեն: Չնայած ազատամարտիների սոցիալական խնդիրները շատ են, ու իրենք էլ իրենց իսկ խոսքով անտեսված, սակայն, բոլորն էլ միաբերան պնդում են` Աստված մի արասցե, կրկին պատերազամ լինի, իրենք անպայման առաջին գծում են կռվելու:


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն