Ծառատունկ նվիրված Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին
Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ 2001 թ-ի «Երկրի օր» քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը`
Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված խորհրդանշական ծառատունկը:
Տնկվող հարյուրավոր ծառերից յուրաքանչյուրը կկրի Արցախյան գոյամարտում զոհված
հայորդիներից մեկի անունը:
Խորհրդանշական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են «Երկրի օր-2011»-ի
մեկնարկին զուգընթաց: Ծառատունկի տարածքը նախապես մաքրվել և նախապատրաստվել է
կազմակերպիչ կառույցների աշխատակիցների և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների
կողմից:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր
գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ
արդեն 4-րդ տարին է իրականացնում է Երկրի օրվան նվիրված մեծ քարոզարշավ: Այս տարի
քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 1-ին. «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսով
քարոզարշավի ընթացքում ամենատարբեր միջոցառումներին զուգընթաց կազմակերպվել են մի շարք
ծառատունկեր ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում:
Խորհրդանշական է, որ ծառատունկի տարածքը խնամելու համար օգտագործվելու է այս տարի
ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված սգո ծաղիկների վերամշակման
արդյունքում ստացված պարարտանյութը:
ArmAr.am












