Չաթըմ Հաուսը Հայաստանի մասին
«Հայաստանի ներքին եւ տարածաշրջանային մարտահրավերները» անվանումով կլոր սեղանի վերաբերյալ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի` Չաթըմ Հաուսի տարածած ազդագրում ասվում է. «Հայկական քաղաքականությունները մոտենում են հերթական խաչմերուկին: Վերջին վերադասավորումները եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին դրական հայտարարությունները ակնարկում են քաղաքական հնարավոր նորամուտի մասին: Ի հավելումն դրա, 2012թ. խորհրդարանական ընտրությունները եւ 2013թ. նախագահական ընտրությունները փակ քաղաքական համակարգի որոշակի փոփոխությունների հնարավորություն են ընձեռում: Այդուհանդերձ, Հայաստանի ժողովրդավարական ինքնության, տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ իրականացնելու ընտրախավերի քաղաքական կամքի հետ կապված հարցերը մնում են առկախ: Միեւնույն ժամանակ, երկրի արտաքին միջավայրը մնում է բարդ, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի համար պահպանվում են մի շարք մարտահրավերներ»,- ասվում է ազդագրում:
«Ժառանգություն» կուսակցությունը տեղեկացնում է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով` 20:30-ին) ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Չաթըմ Հաուս):
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ու կլոր սեղանի մանրամասների մասին «Ժառանգություն» կուսակցությունը լրացուցիչ կտեղեկացնի:












