ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը Մարտակերտի շրջանում
Մայիս 11, 2011թ. 16:30
Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի շրջանում, մայիսի 12-ին տեղի է ունենալու ԵԱՀԿ պլանային դիտարկումը:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Խրիստո Խրիստովը:
Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անտալ Հերդիչը:
ArmAr.am












