Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ

Մայիս 11, 2011թ. 18:59

Armenian-German consultaions 11.05.2011aՄայիսի 11-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, գերմանականը` ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Պատրիցիա Ֆլորը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը եւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկեցին Հայաստանի ու Գերմանիայի միջեւ քաղաքական երկխոսության, երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային, հյուպատոսական եւ իրավապայմանագրային ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Աֆղանստանում հայ-գերմանական զորամիավորումների համագործակցությանը:

Գերմանական կողմի խնդրանքով ներկայացվեցին նաեւ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը հանգամանորեն քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը եւ հեռանկարները: Հատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Հայկական կողմը  կարեւորեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Համաձայնություն ձեռք բերվեց հայ-գերմանական հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Բեռլինում 2012թ.:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն