Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախում բացվել է նոր հյուրանոցային համալիր

Մայիս 11, 2011թ. 12:24

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին մասնակցել է Ստեփանակերտում <<Պարկ հոթել Արցախ>> հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային ցանցերը լուրջ խթան է համարել հանրապետությունում զբոսաշրջության եւ սպասարկման ծառայությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ պետությունը շահագրգռված է Արցախի բոլոր շրջաններում նման կարգի նոր հյուրանոցների առկայության մեջ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, բարերարներ եւ Սփյուռքի ներկայացուցիչներ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն