Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր օրինակով քաջալերում է ապագա մասնագետներին

Մայիս 11, 2011թ. 17:33

ՎիվաՍել-ՄՏՍ- ն իր օրինակով քաջալերում է ապագա մասնագետներին` գործնական
հմտությունների ձեռքբերման հարցում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գլխավոր
տնօրենը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կառավարման ավտորիտար մեթոդը: Ի՞նչ է կառավարման
մշակույթը և որքանով այն կարող է ազդել կազմակերպության զարգացման վրա:

Վանաձորի համալսարանականները արդյունավետ և պատասխանատու կազմակերպություն ստեղծելու
հմտություններին ծանոթացել են առաջար կազմակերպության օրինակով:

«Հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու հարցում շատ կարևոր է կառավարման մշակույթի
ընտրությունը: Աշխատակիցների միջանձնային հարաբերությունները, նրանց արդյունավետ
հաղորդակցվելը և թիմային աշխատանքը նպաստում են կազմակերպության դրական հեղինակության
ստեղծմանն ու բարձր վարկանիշի պահպանմանը: Դրան զուգահեռ, չափազանց կարևոր է
յուրաքանչյուրի հմտությունների բացահայտումը. դա մի ճանապարհ է, որն ապահովում է
աշխատակիցների խրախուսումն ու առաջխաղացումը: Այդ ամենի հիմքում, սակայն, ամենկարևորը
կազմակերպության կարգուկանոնին հետևելու և մյուսներին ուղղորդելու` ղեկավարի հարգալից
օրինակն է»,- նկատեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինտերակտիվ դասախոսության շնորհիվ, ուսանողները բացահայտեցին որոշումներ կայացնելու
քաղաքակիրթ մոդելը:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն