Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցի դիպուկահարի կրակից Արցախում խաղաղ բնակիչ է զոհվել

Մայիս 12, 2011թ. 12:29

dipukahar«Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից Պաշտպանության բանակի դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ, որի արդյունքում հայկական կողմը ունեցել է կորուստ»,- ասված է Արցախի ՊԲ Լրատվության և քարոզչության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը»:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն