Այսպես փոշիացնում ենք պետբյուջեն
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետը որոշ մանրամասներ է ներկայացրել Վերահսկիչ պալատի` կառավարության աշխատակազմում, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններում կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ է, բոլոր ընթացակարգերը պահպանվել են, բայց պարզվել է, որ օրինակ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող ստանդարտների ինստիտուտի համար ձեռք բերված սարքավորումները կարելի էր գնել առնվազն 2 անգամ էժան:
ՎՊ ուսումնասիրությունները նաև պարզել են, որ մեր երկիր են հրավիրում փորձագետներ, որոնք հաշվետվություններ են գրում, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, սակայն դրանց հիմնական մասը հետագայում չի օգտագործվում: Վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է ծառայողական քննություն սկսել Վերահսկիչ պալատի եզրակացությունների հիման վրա:
ArmAr.am












