Վրաստանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Մայիս 13, 2011թ. 12:22
Ստամբուլում Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Բաչո Ախալայան և Վեժդի Գյոնուլը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերը: Կողմերն ընդգծել են, որ թուրք-վրացական ռազմական համագործակցությունը լայն շրջանակ է ընդգրկում՝ մասնավորապես օգնություն ռազմական կրթության, լոգիստիկայի, ռազմատեխնիկական համագործակցության և այլ բնագավառներում:
ArmAr.am












