Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

ՀՀ նախագահ. «Հայաստանը երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը»

Մայիս 17, 2011թ. 16:00

59657Հայաստանը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականություն եւ երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը: Այս մասին Երեւանում այսօր` մայիսի 17-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս Հայաստան է ժամանել դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ անձամբ գերագույն հանձնակատարի դերը` Հայաստանում փախստականների խնդիրների կարգավորման գործում:

ՀՀ նախագահի հավաստմամբ, 2011թ. դեկտեմբերին Ժնեւում կայանալիք նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանը կրկին կբարձրաձայնի իր հանձնառությունները` ուղղված փախստականների առավել խոցելի խմբերի կարիքներին ու այս ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Նա Ժնեւյան հանդիպմանը մեր երկրի մասնակցությունը կարեւորել է նաեւ հանդիպման շրջանակներում Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար, մեծ հումանիստ Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառման անցկացմամբ: Նախագահի խոսքով, Նանսենն այն երախտավորներից է, ում անունը հարազատ է յուրաքանչյուր հայի համար:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն