Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ինչո՞ւ են լռում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Մայիս 19, 2011թ. 21:51

LXH-AJ-ArmAr.amԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2011թ. մայիսի 19-ի լիագումար նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը խորհրդարանի քաղաքական ուժերի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացվում է ստորև։

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՒՄԲ-ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

Լրացավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 17 տարին:

Ցավոք, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ արեց նենգափոխել իրողությունը եւ կասկածի տակ առնել իրավական ուժ ունեցող պայմանավորվածության իսկությունը:

Քարոզչական այդ ձեռնարկումն ուղեկցվեց շփման գծում լարվածությամբ, որի հետեւանքով արձանագրվեց ԼՂՀ խաղաղ բնակչի` դիպուկահար կրակոցով սպանության փաստ:

Մենք ափսոսում ենք, որ ադրբեջանական կողմի ոտնձգություններն անհրաժեշտ եւ անհետաձգելի հակազդեցության չեն արժանանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որը կոչված է միջնորդություն իրականացնել հակամարտության բոլոր կողմերի միջեւ` հասնելու վերջնական խաղաղության:

Մեզ համար գնալով ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն վիճելի հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն եւ ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ավելի սրվի:

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը լիովին պաշտպանում են հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում ենք իրենց միջնորդական մանդատը կիրառել ամբողջ ծավալով` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները:

Հակառակ դեպքում իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաեւ միջնորդների վրա:

ԼՂՀ Ազգային Ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն». «Դաշնակցություն» խմբակցություններ եւ «Արցախատուն» պատգամավորական խումբ

19 մայիսի, 2011թ. ք. Ստեփանակերտ

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն