Դիմում ՀՀ վարչապետին
Մայիս 20, 2011թ. 16:00
Սույն թվականի ապրիլի 19-ին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը գրավոր դիմել էր ՀՀ վարչապետին` հարցով, թե այս տարի ինչ միջոցներ է ձեռնարկում Կառավարությունը` 2011 թվականի ավարտական ու միասնական քննությունների ժամանակ քննական թեստերի արտահոսքը կանխելու ու բացառելու համար:
Մայիսի 19-ին Կրթության եւ գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանից ստացվել է պատասխան, որն ամբողջությամբ ներկայացնում ենք հասարակությանը:
««Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը 2011 թվականի ավարտական քննությունների թեստերի տպագրության ընթացում ինֆորմացիայի արտահոսքը կանխելու նպատակով ձեռնարկել է հետեւյալ միջոցառումները.
- սույն թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական քննչական բաժնի պետ Ս.Մաթեւոսյանը գրություն է ուղղարկվել` ավարտական քննությունների տեստերի տպագրության եւ փաթեթավորման ընթացքում համագործակցության եւ աջակցության վերաբերյալ,
- ԳԹԿ-ի այն սրահներում, որտեղ իրականցվում են ավարտական եւ միասնական քննությունների տեստերի տպագրման եւ փաթեթավորման աշխատանքները, ավելացվել են տեսագրող սարքերի թիվը,
- ԳԹԿ-ի հրատարակչական բաժնի եւ քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանադակ բաժնի աշխատակիցների բանավոր կերպով հիշեցում է արվել նրանց հետ դեռեւս 2009 թվականի փետրվարին ընթացիկ արտաքին գնահատման, ավարտական եւ միասնական քննությունների թեստերի բովանդակության գաղտնիությունը պահպանելու մասին կնքված համաձայնագրերի վերաբերյալ, համաձայն որոնց գաղտնիությունը խախտելու դեպքում աշխատողները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
- 2011 թվականի միասնական քննությունների թեստերի տպագրության եւ փաթեթավորման ընթացքում ԳԹԿ են հրավիրվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:»:












