Վրաստանում պահանջում են Սահակաշվիլու հրաժարակը
Մայիս 21, 2011թ. 13:45
Այսօր Վրաստանում վերսկսվում են բողոքի ցույցերը` նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրաժարակի պահանջով:
Ցույցերը կանցկացվեն Թբիլիսիում եւ Բաթումիում: Դրանք գլխավոր կազմակերպիչը երկրի խորհրդարանի նախկին նախագահ , «Ժողովրդավական շարժում – միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն է:
Բուրջանաձեի ձեւակերպմամբ` ժողովրդավարական բարեփոխումները երկրում անհնար են առանց Սահակաշվիլիի հրաժարականի:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` երկրի քաղաքական կուսակցությունների մեծ մասը չեն պաշտպանում բողոքի ակցիան` ավելի արդյունավետ համարելով ընտրական օրենսդրության բարեփոխումներն ու ռեժիմի փոփոխությունն ընտրությունների միջոցով:












