Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հարգանք է տածել դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը

Մայիս 21, 2011թ. 16:38

Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիի հետ

Մայիսի 19-ին Հայաստանի դեսպանությունում կայացավ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիի հետ: Դեսպանը ողջունեց եւ իր երախտագիտությունը հայտնեց հյուրին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի իրականացման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար:

Պատասխան խոսքում Դալի Բելգասմին խոստովանեց, որ դեռեւս ուսանողական տարիներից խորին հարգանք է տածել դեպի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, ինչը բազմապատկվել է, երբ Ժնեւում շփվել է մեծանուն երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրի հետ: Օլեգ Եսայանը իր կողմից նշեց դպրոցական սնունդ ծրագրի կարեւորությունը, ոչ միայն նյութական աջակցության, այլեւ` այլոց կարիքներին արձագանքի առավել պատրաստակամ սերունդ ձեւավորելու առումով:

ՄԱԿ-ի պաշտոնյան հայտնեց նաեւ, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում նախատեսել են անցկացնել միջոցառում Մոսկվայում հայ համայնքային կառույցների մասնակցությամբ` նպատակաուղղված հումանիտար ծրագրերի իրականացմանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն