Քննարկվել է նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Ստեփանակերտում կազմակերպված <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը>> թեմայով միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել արցախյան, հայաստանյան եւ արտասահմանյան գիտավերլուծական շրջանակների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է նման կապերի մեջ` այն դիտարկելով որպես կարեւոր գործոն տարածաշրջանային գործընթացները ավելի ճշգրիտ կերպով պատկերացնելու համար:
ArmAr.am












